Էգեմեն Բաղիշը շարունակում է Հայոց ցեղասպանության մասին անհեթեթ հայտարարությունները![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այն, որ ԵՄ որոշ երկրներ մի շարք օրենքներ են ընդունում, որոնք սահմանափակում են ազատությունը, վկայում է տրամաբանության բացակայության մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով պետնախարար Էգեմեն Բաղիշը Euronews-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Շվեյցարիայում իր դեմ սկսված դատավարությունը: Ինչպես նշել է Բաղիշը, «դա հակասում է եվրոպական սահմանադրության սկզբունքներին ու ԵՄ օրենսդրությանը»: «Եկեք անկախ հանձնաժողով ստեղծենք, որտեղ կընդգրկվեն հայ պատմաբաններ, ռուս, թուրք, եվրոպացի ու ամերիկացի: Եվ թող բոլոր այդ երկրները բացեն իրենց արխիվները, որպեսզի մենք կարողանանք վերլուծենք թե ինչ է կատարվել 1915թ.: Դրանից հետո մենք կկարողանանքն գնահատել իրավիճակը: Սակայն այժմ՝ դա դատավճիռ է առանց դատ ու դատաստանի»,-ասել է նա: Ըստ նրա, բնութագրել 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն «բացառապես մեր օրերի տեղեկությունների հիման վրա, տրամադրված լոբբիի կողմից, նշանակում է սնել ատելությունը»: Բաղիշը նաև նշել է, որ «հազիվ թե նման նախաձեռնությունները տարածվեն ԵՄ ողջ տարածքով»: Ըստ թուրք նախարարի, որպեսզի դա հնարավոր դառնա, ԵՄ բոլոր 27 անդամները պետք է միաձայն որոշում կայացնեն: Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»: Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |