ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՄՆ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է18 սեպտեմբերի 2003 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին ակնկալվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այցն ԱՄՆ հետաձգվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռենո Հարնիշը: Պատասխանելով այցի հետաձգման պատճառների մասին հարցին, դեսպանն ասել է, որ «այդ հարցով ավելի լավ է դիմել հենց նախարար Ս.Աբիեւին»: Վերջին 3 ամիսների ընթացքում Ս.Աբիեւի այցն ԱՄՆ հետաձգվել է մի քանի անգամ: Այցի ընթացքում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |