«Զվարթնոցի» բոլոր չվերթերը իրականացվում են համաձայն գրաֆիկի![]() 11 փետրվարի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոցը» սկսել է չվերթեր իրականացնել համաձայն նախատեսված գրաֆիկի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել օդանավակայանի ներկայացուցիչ Սերգեյ Նալբանդյանը: «Եղանակը հրաշալի է, թռիչքային ուղիները` մաքրված և բոլոր չվերթերն իրականանում են ըստ չվացուցակի»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Դուբայից թռչող հայ ուղևորներով ինքնաթիռին, որը նախօրեին վայրէջք էր կատարել Էրբիլում, ապա այն կժամանի 20:00: Ինքնաթիռի անձնակազմը, որն իրականցնում էր Դուբայ-Երևան չվերթը, որոշել էր վայրէջք կատարել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում: Նման որոշումը կայացվել էր Հայստանում տեղացող առատ ձյան պատճառով: Նախօրեին «Զվարթնոցը» ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր չվերթերը ուժեղ ձյան պատճառով: Փակ էր նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը: Երեկոյան «Զվարթնոցը» վերսկսել է աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |