Apple-ն ուզում է դադարեցնել Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն Ամերիկայում![]() 12 փետրվարի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Apple-ը հայց է ներկայացրել ամերիկյան դատարան մրցակիցների կողմից չորս պատենտների խախտման համար երկրում Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն արգելելու մասին, գրում է պատենտային իրավունքի փորձագետ Ֆլորիան Մյուլլերը Foss Patents բլոգում: Բոլոր չորս պատենտները, որոնք վկայակոչում է Apple-ը, ծրագրային տեխնոլոգիաներ են նկարագրում: Այդպիսով արտադրողները, որոնք իրենց սարքերի վրա կտեղադրեն Android 4.0, նույնպես խոցելի կդառնան նման հետաքննությունների համար: Apple-ի և Samsung-ի մասշտաբային դիմակայությունը շարունակվում է 2011թ. գարնանից: Samsung-ը և Apple-ը 2011 թվականին տարբեր երկրներում տարբեր հայցերով հանդես են եկել 30 անգամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |