Եգիպտոսում հանցագործները 1400 ավտոմեքենա են հափշտակել դեպի Գազայի սեկտոր12 փետրվարի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ինտերպոլի եգիպտական մասնաճյուղը Գազայի սեկտորում իր գործընկերներին խնդրում է օգնել մոտ 1400 միավոր ավտոտրանսպորտային միջոցները հայտնաբերելու և օրինական սեփականատերերին վերադարձնելու գործում: Այդ մասին հաղորդում է MEHA լրատվական գործակալությունը: Եգիպտոսում ժողովրդական ապստամբություն բարձրացնելուց հետո հանցագործներն հափշտակել են ավելի քան 11 հազար ավտոմեքենա: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, մի շարք մեքենաներ ապօրինաբար փոխադրվել են կամ ավտոմասերի են բաժանվել և վաճառվել Եգիպտոսի հարևան Գազայի սեկտորում: Ինտերպոլի տվյալների համաձայն, առնվազն 1400 հափշտակված ավտոմեքենաներ ներկա պահին Գազայի սեկտորում են գտնվում: Սակայն Գազաի սեկտորի Ինտերպոլի պաղեստինյան բյուրոյում հերքել են այդ տեղեկատվությունը և հայտնել, որ անկլավի իշխանություններն ամենախիստ միջոցներն են ձեռնարկել Եգիպտոսից սեկտորի տարածք ներկրվող և արտահանվող ավտոմեքենաների հսկողության համար: Գազայի սեկտորում չեն հրաժարվում համագործակցել եգիպտական ոստիկանության հետ և խոստանում են ստուգել պաղեստինյան Ինտերպոլին փոխանցված երկար ցուցակի յուրաքանչյուր մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |