Anonymous-ը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա12 փետրվարի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա, այդ թվում և խորհրդարանի կայքը ինտերնետում սահմանափակումներ ներմուծելու՝ տարբեր երկրների փորձերի դեմ պայքարի նպատակով: Հաքերները հարձակման մասին հաղորդել են իրենց Twitter-ի միջոցով: Այժմ արդեն հարձակման ենթարկված կայքերը վերականգնել են իրենց աշխատանքը: Հաքերները կոտրել են նաև www.estrategiaweb.com կայքը՝ գլխավոր էջում թողնելով իսպաներեն լեզվով ուղերձ. «Մենք՝ Anonymous-ը, մեր լեգեոնը, մենք չենք ներում, չենք մոռանում, սպասեք մեզ»: Վերջին երեք շաբաթվա ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերի վրա: Բոլոր այդ հարձակումները խմբավորումը կապում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի ընդունման, ինչպես նաև Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության փակման հետ: Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |