ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին Մոսկվայում կկայանա «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակների հերթական հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով` առաջիկա համաժողովի շրջանակներում կկայանա իր առանձնազրույցը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Մուրթուզ Ալեսքերովի հետ, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Խոսնակն ընդգծել է հակամարտող կողմերի օրենսդիր մարմինների աճող դերը տվյալ խնդրի կարգավորման գործընթացում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---