ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով գտնվելով Երեւանում Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ծաղկեպսակ դնելով հուշարձանին Ռ. Պակսասը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ ժողովուրդն անցել է հերոսական պատմական ճանապարհ, որի որոշ պահերը հիրավի ողբերգական են: Նա նշել է, որ նման պահեր եղել են նաեւ Լիտվայի ժողովրդի կյանքում: «Մենք հիանալի հասկանում ենք ձեզ, եւ ես կարծում եմ, որ դրանում է մեր նմանությունը»,- ասել է Լիտվայի նախագահը:
 Ուշագրավ
---