ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ16 սեպտեմբերի 2003 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Բաքվի «Հյուրիեթ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերը հաղորդել են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի անձնական պահակախմբի ղեկավար Բեյլեր Էյուբովի ձերբակալության մասին: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, նա ձերբակալվել էր օրերս` Թուրքիայում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հատուկ գործողության արդյունքում: Բ. Էյուբովին (ազգությամբ քուրդ), ընդդիմադիր մամուլն անվանում է «Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հովանավոր»: Թերթերի հաղորդմամբ, նա ձերբակալվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Բաքվում ձերբակալվել էին ՔԱԿ-ի մի քանի ակտիվիստներ: Բեյլար Էյուբովը գրեթե 10 տարի ղեկավարել է Հեյդար Ալիեւի անձնական պահակախումբը եւ հեղինակավոր անձ է համարվել Ադրբեջանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |