Հոլիվուդում անցկացվել է շների առաջին կինոմրցանակաբաշխությունը![]() 14 փետրվարի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդում անցկացվել է Golden Collar Award շների առաջին կինոմրցանակաբաշխությունը, հայտնում է Associated Press-ը: Առաջին հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում փետրվարի 13-ին: Golden Collar Award-ի գլխավոր հերոս է դարձել Ուգգի շունը, ով հանդես է եկել Հազանավիչուսի «Արտիստը» ֆիլմում, և առանձնացել է տեսախցիկի առաջ իրեն լավ դրսևորելու համար: Նա ստացել է «լավագույն շուն-դերասան» մրցանակը: Ուգգիից բացի մրցանակի են արժանացել նաև ֆրանսիական բուլդոգ Բրիջիտը, «Բևեռլի-Հիլզի իսկական տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի Ջիգգին և այլ շներ: Մրցանակները շնորհվել են տերերին: Golden Collar Award մրցանակաբաշխությունը հաստատվել է Dog News Daily-ի կողմից, որը պատմում է շների կյանքի մասին: Կազմակերպիչները հույս ունեն, որ 2013թ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |