ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւն այսօր հայտարարել է, որ մոտակա 10-15 օրերի ընթացքում «չեզոք տարածքում» կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը` ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք համանախագահների նոր գաղափարները, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս չի մեկնաբանում Վիլայաթ Գուլիեւի տվյալ հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---