Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Սիրահարների օրը![]() 14 փետրվարի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր ամբողջ աշխարհում տոնում են սուրբ Վալենտինի օրը Համարվում է, որ սբ. Վալենտինի օրը տոնվում է արդեն մոտ 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են դեռ շատ ավելի վաղ ժամանակներից` հեթանոսականա մշակույթից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին նշում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia` ի պատիվ սիրո աստվածուհի Juno Februata-ի: Պատմության ակունքները մոտ 269թ Հռոմեական կայսրությունում են, երբ այնտեղ իշխում էր Կլավդիոս II: Որպեսզի պահպանի զինվորների քանակն ու մարտական ոգին, նա հրաման էր տվել լեգիոներներին չամուսնանալ: Սակայն դրանից զինվորները չսկսեցին ավելի քիչ սիրահարվել: Եվ հայտնվեց մի մարդ, ով գաղտի կերպով սկսեց ամուսնացնել լեգիոներներին: Նա Թերնի քաղաքի եկեղեցական Վալենտինն էր: Նա ամեն կերպ հովանավորում էր սիրահարներին: Ինքը Վալենտինը սիրահարված էր բանտապանի դստերը: Իր մահապատժից մեկ օր առաջ նա նամակ է գրում աղջկան և պատմում իր զգացմունքների մասին: Նամակը մակագրում է «Քո Վալենտին»: Նամակը կարդացվում է նրա մահապատժից հետո: 496 Հռոմի Հելասիուս պապը փետրվարի 14-ը հայտարարել է սբ. Վալենտինի օր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |