Օլիվեր Սթոունի որդին դավանափոխվել է և իսլամ ընդունել![]() 14 փետրվարի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Շոն Սթոունը` հանրահայտ ամերիկյան պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին, դավանափոխ է եղել և իսլամ ընդունել` գտնվելով Իրանում, որտեղ փաստագրական ֆիլմ է նկարահանում: Այդ մասին հաղորդում է Agence-France Presse-ը: «Անցումն իսլամին չի նշանակում, որ ես բաժանվել եմ քրիստոնեությունից և հուդայականությունից, որոնցով դաստիարակվել եմ ծնված օրվանից»,- հեռախոսազրույցում Սպահանից հայտնել է Շոնը: Ռեժիսորը նկատի ունի, որ իր հայրը ծագումով հրեա է, իսկ մայրը` քրիստոնյա: 27-ամյա Սթոունը չի բացատրում մահմեդական դառնալու պատճառները: ՖԱՐՍ գործակալությունը հաղորդում է, որ նա իսլամի շիիթական ձևն է ընդունել և իր համար ընտրել Ալի անունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |