Եգիպտոսը ՄԱԿ ԳՎ քննարկման է դրել Սիրիայի վերաբերյալ բանաձևը

Եգիպտոսը ՄԱԿ ԳՎ քննարկման է դրել Սիրիայի վերաբերյալ բանաձևը

PanARMENIAN.Net - Եգիպտոսը պաշտոնապես ՄԱԿ ԳՎ քննարկման է դրել Սիրիայի վերաբերյալ բանաձևը, որտեղ խստորեն դատապարտվում են մարդու իրավունքների խախտումները և հավանություն է տրվում ԱՊԼ կարգավորման ծրագրին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ շաբաթ ՄԱԿ անդամների շրջանում տարածված փաստաթուղթը լրամշակվել է արաբական երկրների համատեղ ջանքերով՝ հաշվի առնելով ՄԱԿ ԳՎ ընդլայնված նիստում կայացած բանավեճը:

Ի տարբերություն Անվտանգության խորհրդի, ՄԱԿ ԳՎ բանաձևը, որտեղ չի գործում վետոյի իրավունքը, պարտադիր ուժ չունի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---