ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆ11 սեպտեմբերի 2003 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ «խաղաղարար գումարտակի ձեւավորումը հանրապետության համար դեռեւս ապագայի խնդիր է»: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանն ունի երկու դասակ, որոնցից մեկը հանրապետության խորհրդարանի հավանությամբ կուղարկվի Կոսովո հունական կոնտինգենտի կազմում խաղաղապահ գործողություններ կատարելու նպատակով: Արդեն համապատասխան համաձայնագիր է կնքված Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հետ: Ինչ վերաբերում է Իրաքին, շարունակել է Սերժ Սարգսյանը, ապա Հայաստանը հնարավորություն ունի ուղարկելու այնտեղ ռազմական բժիշկների 3 դասակ եւ սակրավորների մի դասակ ականազերծման կենտրոնից: Նախարարը հատուկ ընդգծել է, որ բժիշկների գործունեության նպատակը կլինի առաջին հերթին օգնության ցուցաբերումը խաղաղ բնակչությանը: Ներկայումս հանրապետության իշխանությունները բանակցում են ԱՄՆ-ի եւ Իրաքին սահմանակից երկրների հետ` «հայ զինծառայողներին բարդություններից զերծ պահելու նպատակով»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |