Ջոն Հեֆֆերն. Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է![]() 15 փետրվարի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի առաքելությունն ունի գործունեության երեք հիմնական ուղղություն` տնտեսությունը, տարածաշրջանային ծրագրերը և ընտրությունները: Այդ մասին «Ձեռնարկատիրության զարգացում և շուկայի մրցունակության բարձրացում» նախագծի շնորհանդեսին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա խոսքով, «Հայաստանն ու ԱՄՆ-ն լավ ներուժ ունեն առևտրային հարաբերությունների զարգացման համար»: «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու մենք չենք ավելացնում Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների քանակը: Հուսով եմ` մենք կկարողանանք զարգացնել մեր հարաբերություններն այս նախագծի միջոցով»,- ընդգծել է նա: Դեսպանը նկատել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է, և նման ծրագրերն աջակցում են երկրների միջև համագործակցության առավել ամրապնդմանը: USAID-ը Pragma կորպորացիայի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կիրականացնի «Ձեռնարկատիրության զարգացում և շուկայի մրցունակության բարձրացում» նախագիծը, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար լավ պայմանների ստեղծմանը, շուկայի մրցունակության բարձրացմանը, նորարարությունների խթանմանը, ինչպես նաև աշխատավոր ուժի ներուժի ամրապնդմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |