Հրայր Թովմասյանն առաջարկում է ընտրակարգի հարցում հիշել Իտալիայի փորձը![]() 15 փետրվարի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ելույթ ունենալով խորհրդարանական լսումներում, որոնք նվիրված են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկին, հիշեցրել է հայ խորհրդարանականներին Իտալիայի փորձը: Ըստ նրա, պատերազմից հետո մինչև 1993թ. Իտալիայում ընտրություններն անցնում էին միայն համամասնականա համակարգով, և ոչ մի քաղաքական ուժի չէր հաջողվում կայուն մեծամասնություն կազմել խորհրդարանում, որի արդյունքում գրեթե ամեն տարի կառավարության կազմը փոխվում էր: Իսկ 1993թ., երբ ընտրությունները սկսեցին անցնել խառը համակարգով, Իտալիայում ընդամենը 4 կառավարություն է փոխվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |