ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԵԱՀԿ-Ն «ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ» ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ11 սեպտեմբերի 2003 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ֆրեյմութ Դյուվեն «լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների ճնշման եւ լրագրողների ահաբեկման կապակցությամբ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԵԽ հայտարարության առիթներից մեկն է դարձել «Ենի Մուսավաթ» ադրբեջանական թերթին դատական հայցերի ներկայացումը եւ թերթի բանկային հաշիվների սառեցումը: Հայտարարության հեղինակները հատկապես մտահոգված են նրանով, որ նման գործողությունները ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին: «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը խոսքի ազատությունն երաշխավորելու համար` միջազգային նորմերին, մասնավորապես, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին համապատասխան», - հայտարարել են Վ.Շվիմերը եւ Ֆ.Դյուվեն: Նրանք նաեւ «ծայրաստիճան մտահոգություն» են հայտնել սեպտեմբերի 8-ին Բաքվի ոստիկանության շենքի մոտ լրագրողների վրա հարձակման կապակցությամբ, որի արդյունքում վիրավորվել է 10 մարդ: Վ.Շվիմերը եւ Ֆ.Դյուվեն կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ամենասեղմ ժամկետներում անցկացնել այս միջադեպի հետաքննությունը եւ դրա արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի Խորհրդին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |