Հայազգի երգչուհի Սիբիլը ելույթ է ունենալու Նյու Յորքում![]() 15 փետրվարի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ծնված հայազգի երգչուհի Սիբիլը մարտի 31-ին առաջին անգամ ելույթ է ունենալու Նյու Յորքում: Ինչպես հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը, համերգն իրականանալու է Կոնստանդնուպոլսի բարեգործական միության ջանքերով: Համերգի կազմակերպիչներն են Թամար Կայսերյանը և Հիլդա Նիսանյանը: «Սիբիլն այդ օրը ելույթ է ունենալու թուրք և ամերիկացի երաժիշտների հետ: «Շուշի» պարային համույթը նույնպես նմասնակցելու է այդ համերգին», ասել է միության նախագահ Կայսերյանը: Սիբիլը ծնվել է Ստամբուլում, ում ընտանիքը փոխել է Թորոսյան ազգանունը Բեկթորոսողլուի: Նրան ծնողներն անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Երգչուհու հայրը` Կարպիսը ոսկերիչ է, ով ծնվել է Ստամբուլում, իսկ մայրը` Մարին`Սեբաստիայից է: Սիբիլը սկսել է երգել եկեղեցական երգչախմբում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |