«Չորրորդ ինքնիշխանություն». Վլադիմիր Գասպարյանը ընդդեմ սատանաների![]() 16 փետրվարի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - «ՉԻ» տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ: «Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք»,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետևորդներից է և իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաև աստվածաշնչյան որոշ տերմիններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |