Սիրիայից դեսպաններին ետ կանչելը կարող է վկայել հակամարտությանը նախապատրաստվելու մասին![]() 16 փետրվարի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից եվրոպական և արաբական երկրների դեսպաններին ետ կանչելը կարող է խոսել լայնամասշտաբ հակամարտության նախապատրաստվելու մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Չուրկինը հայտարարել է նաև որոշակի ուժերի կողմից արաբական երկրների աչքում Ռուսաստանին վարկաբերելու մասին: Նրա կարծիքով, այստեղից էլ բխում են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում հայտնվել է բրիտանական և քաթարական հատուկ նշանակության ջոկատ: Չուրկինը նշել է, որ եթե Արևմուտքը շարունակի նպաստել Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը, որը հետո կտեղափոխվի Իրան, Լիբանան, հնարավոր է, կհանգեցնի Լիբիայի կործանմանը, ապա «նրանց ոչ մի կերպ չի հաջողվի հաստատել եվրագոտի»: Խնդիրներ կառաջանան նաև ԱՄՆ մոտ, որը նախագահական ընտրությունների շեմին է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |