Կառավարությունը մտահոգված է հաճախակի դարձած երկրաշարժերով![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հաստատել է ուժեղ երկրաշարժի դեպքում մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում,. բուհերում, հիվանդանոցներում ու այլ հաստատություններում վարքի կանոններն ու միջոցառումների անցկացման փորձնական ծրագիրը: Դա կառավարության նիստի օրակարգի առաջին հարցն էր: Ինրչպես ասել է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, ուսուցումը կանցկացվի 2013-2015թթ., որի համար կպահանջվի 39,4 մլն դրամ: Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ վերջերս երկրաշարժերն ու սեյսմիկ ռիսկերը գտնվում են հանրության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ վաղը կհավաքվեն գիտխորհրդի անդամներն ու սեյսմոլոգները, պարզելու համար երկրաշարժերի պատճառները: Նա վիճակագրական տվյալներ է բերել, որոնց համաձայն սեյսմիկ ակտիվություն է նկատվում ոչ միայն Հայստանում, այլ ողջ աշխարհում: Մասնավորապես, ըստ նրա, 2011թ. գրանցվել է մոտ 15 երկրաշարժ ավելի քան 3 բալ ուժգնությամբ, իսկ ընթացիկ տարում արդեն 3: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |