Այսուհետ Sony Ericsson-ը ներկայացվելու է որպես Sony Mobile![]() 16 փետրվարի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Sony ընկերությունը հայտարարել է շվեյցարական Sony Ericsson ընկերության մնացած բաժնեմասերի ձեռքբերման գործարքն ավարտելու մասին: Այժմ ընկերությունը դարձել է Sony-ի դուստր ընկերություն և պաշտոնապես վերանվանվելու է Sony Mobile Communications, գրում է osp.ru-ն: 2011թ հոկտեմբերին հայտնի էր դարձել Ericsson-ի`1.05 մլրդ եվրոյով գնման մասին: 2011թ 4-րդ եռամսյակը ընկերությունն ամփոփել է զգալի կորուստներով` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ինքը Sony-ն, հատկապես հեռուստացույցների արտադրության ոլորտում, ևս դժվար փուլում է: Ընթացիկ տարում ընկերության կորուստը կազմել է 3 մլրդ դոլար: Սպասվում է, որ Sony-ի նոր սմարթֆոնները կներկայացվեն Mobile World Congress ցուցահանդեսում, որը մեկնարկում է փետրվարի 27-ին Բարսելոնայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |