EURO-2012-ի խաղերի ժամանակ խուլիգան երկրպագուներին թույլ չեն տա մտնել մարզադաշտեր![]() 16 փետրվարի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի իրավապահ մարմինները ստեղծել են երկրում բնակվող խուլիգան երկրպագուների էլեկտրոնային բազա, որոնց թույլ չեն տա մտնել մարզադաշտեր 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի ժամանակ, հայտարարել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը; «Հիմա մենք այդ բազայի մեջ մտցրել ենքս 1250 հոգու, ովքեր խնդիրներ են ունեցել օրենքի հետ և խախտել հասարակական կարգը սպորտային իրադարձությունների ժամանակ»,- ասել է նա: «Խնդրահարույց երկրպագուների մասին մեզ տեղեկատվություն կտրամադրեն գրեթե բոլոր երկրները, որոնց ֆուտբոլի հավաքականները մասնակցում են առաջնությանը»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |