Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մի քանի երկկողմ հանդիպում է անցկացրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մի քանի երկկողմ հանդիպում է անցկացրել

PanARMENIAN.Net - Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովի շրջանակում:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ և կարևորեց միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարների հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երևան այցելելու հրավերը:

Այնուհետև Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ'լիի հետ: Նրանք անդրադարձան Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին: Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական և արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ: Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին այս տարի նախատեսվող Ավստրիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չեռնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ էր: Հանդիպման օրակարգում էին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր:

Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երևան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---