«Ժողովուրդ». Սպասենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական ռաունդին17 փետրվարի 2012 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Կարծես թե ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը քրեական դաշտից առայժմ տեղափոխվելու է քաղաքական հարթություն, ավելի ճիշտ` լրատվական դաշտ: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցությունն ու նախագահի նստավայրը խիստ բարկացել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցների վրա, և այս օրերին ծրագիր է մշակվում` ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը, որն «իշխանության ներսում ընդդիմություն է խաղում»: Ըստ թերթին հասած լուրերի` «պատիժն» այս անգամ չի լինելու թմրամոլների կամ կարգազանց վարորդների հայտնաբերմամբ: Այլ տակտիկա է մշակվում: Հարցը նրանում է, որ օրերս «Հրապարակ» օրաթերթը լուր տպեց, որ ԲՀԿ-ականներից մեկը հպարտացել էր, թե` «Չե՞ք տեսնում` մեր կայքերը ոնց են իշխանության հերն անիծում: Ամեն օր մեթոդաբար ինչ վերլուծություններ են հրապարակում: Այ դա է ժուռնալիստիկան ու «իշխանության մեջ ընդդիմություն լինելը»»: «Այնպես որ, սպասենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական ռաունդին»,- գրում է «Ժողովուրդը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |