ՄՃԽ. Սարգսյանն ու Ալիևը համաձայնության են եկել, բայց մանրուքների հարցում դրությունը պայթյունավտանգ են

ՄՃԽ. Սարգսյանն ու Ալիևը համաձայնության են եկել, բայց մանրուքների հարցում դրությունը պայթյունավտանգ են

PanARMENIAN.Net - Մեկ ամիս էլ չի անցել, ինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու պատրաստակամության մասին, բայց թե երբ այն կարագանա, դեռևս պարզ չէ: Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հարավկովկասյան տարածաշրջանում Միջազգային ճգնաժամային խմբի պատասխանատու Լոուրենս Շիթսը:

Շիթսի խոսքով, կողմերը բազմիցս պայմանավորվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր հայեցակարգի ձևավորման մասին, բայց ամեն ինչ ապարդյուն: «Ընդհանուր առմամբ, Սարգսյանն ու Ալիևը համաձայնության են եկել, բայց երբ բանը հասնում է մանրուքներին, իրադրությունը պայթյունավտանգ է դառնում»,- ընդգծել է նա:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադրող հաշտության պայմանագրի մշակմանը»,- հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության նպատակով կոնկրետ ընթացակարգերի կատարման ուղղությամբ, ինչպես նաև դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---