Բաղդասարյան. Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել![]() ![]() PanARMENIAN.Net - «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության գլխավոր բաղկացուցիչն է»,- ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված սեմինարի բացմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Այս համատեքստում Բաղդասարյանը նկատել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը շատ լավ հնարավորություն է ընձեռում երկրում իրականացնելու համապատասխան բարեփոխումներ: ԱԱԽ քարտուղարը հավելել է նաև, որ դա մեծ դեր է խաղում տարածաշրջանային մակարդակում: «Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել»,- նշել է նա: Վերջում Բաղդասարյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում` Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. Գործողությունների պլանն իրականացնելուց հետո, Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |