Գուս Հիդդինկը կգլխավորի Մախաչկալայի «Անժին»![]() 17 փետրվարի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Գուս Հիդդինկը կգլխավորի Մախաչկալայի «Անժին»: Նա մեկ ու կես տարվա պայմանագիր է ստորագրել: Հիդդինկի` որպես թիմի գլխավոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի 24 ժամվա ընթացքում: Տարեկան նա «մաքուր» կստանա 13 մլն դոլար` հարկերի գանձումից հետո: Հոլանդացին միացել է «Անժիին» Թուրքիայում մարզական հավաքի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն: Ինչպես գրում է հոլանդական Voetbal International պարբերականը, Հիդդինկի օգնականները «Անժիում» լինելու են Թոն դյու Շատինյեն և Ժելկո Պետրովիչը: Ներկայումս թիմը ղեկավարում է գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրեյ Գորդեևը: Հիդդինկի վերջին աշխատավայրը եղել է Թուրքիայի հավաքականը, որից նա հեռացել է 2011թ նոյեմբերին` 2012թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հավաքականի անհաջող ելույթից հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |