Air Australia-ի 4000 ուղևորներ օդանավակայաններում են մնացել ընկերության սնանկության պատճառով![]() 17 փետրվարի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Air Australia ավիաընկերության 4000 ուղևորներ չեն կարողացել ժամանակին մեկնել փոխադրողի սնանկության պատճառով, գրում է The Guardian-ը: Ընկերության բոլոր չվերթները միջոցների բացակայության պատճառով չեղյալ են հայտարարվել: Ընկերության ուղևորների զգալի մասը հայտնվել է թայլանդյան Պhուկետի և Հավայան կղզիների Հոնոլուլուի օդանավակայններում: Փոխադրողի լայներները չեն կարողացել լիցքավորվել, և թռիչքները դադարեցվել են: Կանխավ տոմսեր գնած ուղևորները կարող են փոխհատուցում ստանալ: Այժմ լուծվում է ավիաընկերության մնացած ուղևորների փոխադրման հարցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |