«Տղամարդու առողջություն» միջազգային 8-րդ կոնգրեսը կանցկացվի Երևանում![]() 17 փետրվարի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Տղամարդու առողջություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արմայիս Քամալովին` մի խումբ բժիշկների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 26-28-ը Երևանում կազմակերպվելիք «Տղամարդու առողջություն» միջազգային 8-րդ կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների մասնակցության հնարավորությունը: 2003 թվականից անցկացվող միջազգային կոնգրեսի աշխատանքներին ամեն տարի մասնակցում է մինչև 1200 մասնագետ` հիմնականում ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԱՄՆ-ից և եվրոպական երկներից: Այս տարի Հայաստան կժամանի շուրջ 1700 մասնագետ: Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվելիք տեսական և գործնական աշխատանքները նոր խթան կհանդիսանան Հայաստանում ուրոլոգիական ծառայության զարգացման և հայ բժիշկների համախմբման առումով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել օգնել կոնգրեսի կազմակերպման աշխատանքներին և սփյուռքահայ բժիշկներ ներգրավելու առումով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |