Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրավունք ունի քաղաքական կանխատեսումներ անել![]() 17 փետրվարի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրավունք ունի քաղաքական կանխատեսումներ կատարել, հայտարարել է հասարակության հետ Ռուսական ուղղափառ եկեղեցու փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը: Նրա խոսքով, «իր գնահատականները կարող է արտահայտել» ցանկացած մարդ, այդ թվում՝ պատրիարքը: Կիրիլ պատրիարքը վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է Ռուսաստանի նախագահի առավել իրական թեկնածուն: Պատրիարքի արտահայտությունները բացասական արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, մասնավորապես, «Նովայա գազետան» մեջբերել է ՌՈՒԵ առաջնորդի խոքերը նրա բիզնեսի մասին նյութում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |