Խոսրով Հարությունյան. Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև![]() 17 փետրվարի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային և տեղի փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է ոչ կառավարական կազմակերպությունների, լոբբիստական խմբերի ներգրավվածությունը, այքան արդյունավետ է քաղաքական որոշումների կայացումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը: «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը լուրջ հարց է, որը կարևոր դեր է խաղում որակական քաղաքական որոշումներ կայացնելիս»,-հայտարարել է նա, հավելելով, որ Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև: Այս համատեքստում Հարությունյանը նաև նկատել է, որ այսօր քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցը կապված է ՏՏ և սոցկայքերի հետ: «Սոցկայքերը դարձել են բազմաթիվ քաղաքացիների կայացման վայր և այս տեսանկյունից նրանց նշանակությունը մեծացել է»,-ընդգծել է Հարությունյանը: Անդրադառնալով Հանրային խորհրդին` նա ասել է, որ այն ունի մեծ խորհրդատվական նշանակություն: «Հանրային խորհրդի կողմից պետական կառույցներին տարբեր առաջարկությունների ներկայացումը ևս նպաստում է ակտիվության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը»,-ամփոփել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |