Կանադայում կնշեն հայ տպագիր գրքի 500-ամյակը17 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար և արխիվարիուս Դանիել Քարոնի հետ: Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային գրքի մայրաքաղաք, և որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը: Սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր նախաձեռնություններին: Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |