ԱՊՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՍԿՍՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՈՎ11 ապրիլի 2003 - 19:56 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը Դուշանբեյում այսօր սկսվել է հանդիպումով փակ ռեժիմում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան պատվիրակության աղբյուրը, «պատվիրակության ղեկավարները առանձնազրույց են ունեցել Իրաքում իրավիճակի վերաբերյալ»: Հիշեցնենք, որ նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Այնուհետեւ հանդիպման մասնակիցները քննարկել են նիստի օրակարգի հարցերը, որոնք 18-ն են: Կարեւոր խնդիրներից մեկը, որը դեռ պետք է քննարկվի նախարարների կողմից` դա ԱՊՀ մասնակից-երկրների ծրագրերն են միջազգային ահաբեկչության եւ այլ ծայրահեղականության դրսեւորումների դեմ պայքարի վերաբերյալ: Նրանք նախատեսել են նաեւ որոշում ընդունել Կոլեկտիվ ուժերի հրամանատարի նշանակման մասին` Աբխազիայում խաղաղության պահպանման հարցում, ինչպես նաեւ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման վերաբերյալԱՊՀ Օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |