Չինաստանի իշխանությունները թույլ կտան հոլիվուդյան ֆիլմեր թողարկել երկրում![]() 18 փետրվարի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը կվերացնի երկրում հոլիվուդյան կինոֆիլմերի նկարահանման սահմանափակումները: Այդ մասին ուրբաթ օրը պայմանավորվել են ԱՄՆ ու Չինաստանի փոխնախագահներ Ջոզեֆ Բայդենն ու Սի Ցզինպինը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Չինաստանի հետ այս համաձայնագիրը կթեթևացնի շատ ամերիկյան կինոստուդիաների ու անկախ ռեժիսորների կյանքը և կնպաստի աշխատատեղերի ավելացմանն ինչպես Չինաստանում, այնպես ԱՄՆ-ում»,-ասել է Ջոզեֆ Բայդենը: Մինչ օրս Չինաստանում թույլատրվում էր թողարկել 20-ից ոչ ավելի օտարերկրյա ֆիլմեր տարեկան, արգելված էր օտարերկրյա սերիալների ցուցադրությունը փրայմ-թայմի հատվածում: Այդ իրավիճակը արդեն 2009թ. հարուցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպության դժգոհությունը: Չինական կինոշուկան ամենահեռանկարայինն է համարվում աշխարհում՝ նրա ծավալը 2011թ. գերազանցել է 2 մլրդ դոլարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |