ԱՄՆ անօդաչու սարքերը օդային դիտումներ են անցկացնում Սիրայում![]() 19 փետրվարի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը հետևում են իրավիճակին Սիրիայում, որտեղ առկա է քաղաքացիական կոնֆլիկտ, հայտնում է NBC հեռուստաալիքը` հղելով Պենտագոնի աղբյուրը: ՊՆ պաշտոնյան հայտնում է, որ մի շարք ԱՕԹՍ-ր երկնքից հետևում են քաղաքացիական հասարակության և ընդդիմասիր ուժերի վրա սիրիական բանակի հարձակումներին: Ընդ որում Պենտագոնի աղբյուրը նշում է, որ ԱՕԹՍ-ի կիրառումը չի ենթադրում ռազմական օպերացիայի նախապատրաստում: Այդ քայլերը արվում են, որպեսզի ակնհայտ ինֆորմացիա ներկայացվի միջազգային հանրությանը` Դամասկոսի գործողությունների մասին, հայտնում է ՌԻԱ Նովաստին: Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը և զինված բախումները: Ամեն օր տեղեկություններ են ստացվում բազմաթիվ մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5000-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |