Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գրավել է «Ռադնիչկի 1923» սերբական ակումբի դարպասը![]() 20 փետրվարի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» թուրքական Բելեք քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ռադնիչկի 1923» սերբական ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով` «Կրասնոդարի» հաղթանակով: Վերջինիս երկրորդ գոլը պենալտիով իրացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Իսկ 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Մարսիոյին: Սլավոլյուբ Մուսլինի սաները փետրվարի 22-ին կխաղան ուկրաինական «Կրիվբասսի» հետ, որտեղ փորձաշրջան է անցնում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |