ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերրի Դեւիսը կժամանի հակամարտության տարածաշրջան ապրիլի 13-ին: Մինչեւ ապրիլի 17-ը նախատեսված այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, զեկուցողը մտադիր է կարճատեւ այցով մեկնել Վրաստան, ուր կհանդիպի այդ երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին: Ակնկալվում է, որ Թ. Դեւիսը Ղարաբաղ կայցելի մայիսի սկզբին: Նախատեսված է, որ այցի արդյունքներով նա կպատրաստի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցը, որը կքննարկվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանում:
 Ուշագրավ
---