Խոշոր հարկ վճարողները 2011թ դեկտեմբերին երկրի բյուջեն համալրել են 17.9 մլրդ դրամով

Խոշոր հարկ վճարողները 2011թ դեկտեմբերին երկրի բյուջեն համալրել են 17.9 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի դեկտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.9 մլրդ. դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ:

Ընդ որում, խոշոր հարկ վճարողներն ապահովել են հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտների 50.9 տոկոսը: 2011թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 122 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 534 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---