Samsung-ի LSD էկրանները արտադրվելու են առանձին նոր Samsung Display ընկերության կողմից![]() 20 փետրվարի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը LSD էկրաններ արտադրությունն իրականացվելու է Samsung Display առանձին ընկերության կողմից: Այս որոշումը կայացվել է Samsung-ի տնօրենների խորհուրդի կողմից, գրում է Agence France-Presse: Samsung Display կսկսի գործառվել ապրիլի 1-ից, իսկ նրա շրջանառության կապիտալը կկազմի 668 մլն դոլար: Նախորդ տարի Samsung-ի LSD բաժնի վնասները գերազանցել են 660 մլն ԱՄՆ դոլարը: Վերլուծաբանները կորուստները կապում են մրցակցության և հեռուստացույցների պահանջարկի անկման հետ: LSD էկրանների բաժնի ղեկավարը հայտարարել է, որ բաժանումից հետո Samsung Display-ը կկարողանա ավելի արագ որոշումներ կայացնել և ավելի օպերատիվ արձագանքել հաճախորդների պահանջներին: OLED էկրանների արտադրության բաժինը կմնա Samsung-ի կազմում: OLED էկրանները կիրառվում են ընկերության բազմաթիվ բջջային սարքերում, օրինակ` Galaxy Note-ում: Բացի այդ, Samsung-ը թողարկում է նաև OLED-հեռուստացույցներ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |