Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012թ.հունվարին կազմել է 4,4 տոկոս![]() 20 փետրվարի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012թ.հունվարին կազմել է 4,4 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 53,7 տոկոսով: Ըստ վիճակագրական տվյալների գնաճը 2012թ. 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,8 տոկոս: 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 3,6 տոկոսով: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում: Տնտեսական աճը Հայաստանում ըստ 2012թ. բյուջեի նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |