Apple-ը iPad 3-ի փոխարեն կներկայացնի iPad 2S![]() 20 փետրվարի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Չինական ֆորումներից մեկում՝ WeiPhone-ում հայտնվել է iPad 3 երկար սպասվող պլանշետային համակարգչի պլատայի լուսանկարը։ Լուսանկարում պլատան հագեցած է A5X կոչվող չիպով։Ինչպես շատերն են սպասում, Apple-ը ներկայացնելու է iPad 3-ը նոր թարմացված պրոցեսորով՝ A6-ով։ Սակայն դատելով լուսանկարում պատկերված A5X պրոցեսորից, կարելի է ենթադրել, որ լույս կտեսնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S, գրում է macrumors.com-ը։ Նկարում A5X չիպի վրա պատկերված է նաև 1146 կոդը, ինչը նշանակում է, որ պլատան արտադրվել է 2011-ի 46-րդ շաբաթում, որը հավանաբար նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածն է։ Հիշենք, որ վերջին լուրերն ասում են նաև, որ iPad 3-ն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Դե իսկ մարտի 7-ին կայանալու է Apple-ի մամլո ասուլիսը, որի ընթացքում սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի իր պլանշետային համակարգչի՝ iPad-ի երրորդ սերունդը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |