ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը կոչ է անում Թուրքիայի ղեկավարությանը փոքր հնարավորության դեպքում բացել Հայաստանի սահմանը, որը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը, զարգացնել առեւտուրը երկու երկրների միջեւ, կխթանի Հայաստանի եւ Արեւելյան Թուրքիայի տնտեսական զարգացումը եւ վերջնական արդյունքում դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հաշվետվության մեջ: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը կարող է դառնալ կարճ ուղիղ տրանսպորտային միջանցք Թուրքիայի եւ նրա «մտերիմ բարեկամ» Ադրբեջանի միջեւ: Մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա ապահովել անխափան երկաթուղային հաղորդակցություն Ստամբուլի եւ Բաքվի միջեւ, ինչպես նաեւ կապ Միջերկրական եւ Կասպից ծովերի միջեւ: Ինչպես տեղեկացվում է հաշվետվության մեջ, այդ հարցը քննարկվել է ԱՄն պետքարտուղար Կոլին Փաուելի ապրիլի 2-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում պաշտոնական Անկարայի ներկայացուցիչների հետ: Զրույցի մանրամասներ հաշվետվությունը չի հաղորդում: Միեւնույն ժամանակ Պետդեպարտամենտը դրական է արտահայտվել Հայաստանի հասցեին «2002 թվականից Անկարայի հետ տարբեր դիվանագիտական մակարդակներում հարաբերությունների ընդլայնման համար»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---