Թուրքերը լրջորեն նեղացել են հոլանդացիներից`Տրաբզոնի մասին հոլովակի համար (Վիդեո)![]() 20 փետրվարի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վրդովված են Տրաբզոնի մասին հոլովակից, որը, ինչպես հաղորդվում է, նկարահանվել է նիդերլանդական «Էյնդհովեն» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հեռուստատեսության կողմից: «Էյնդհովենը» հանդիսանում է Եվրոպայի լիգայում Տրաբզոնսպորտի մրցակիցը, և հոլովակը ներկայացվել է Տրաբզոնին ծանոթացնելու համար` նախքան երկու թիմերը կհանդիպեն մրցաշարի շրջանակներում: 1 րոպեից ավելի տևող հոլովակում ներկայացվում է Տրաբզոնի կյանքը, նրա փողոցները, բակերը, մերձափնյա շրջանները: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, «հոլովակում առկա են հնարավորինս շատ բացասական կադրեր, որոնք հաջողվել է հավաքել նեգատիվիզմով լի հոլանդացիներին»: Ամենաշատը թուրք հասարակությանը վրդովվեցրել է այն կադրը, որում պատկերված տղամարդը իր բնական կարիքն է հոգում ծովի մեջ: Aze.az գրում է, որ այդ տղամարդը ներկայացվել է որպես Տրաբզոնի խորհրդանիշերից մեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |