Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել ՀՀ դիվանագիտական ակադեմիայում![]() 20 փետրվարի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջև: Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում, հայտնում է ՀՀ ԱԳՆ: Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջև Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծել է, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաև արտերկրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |