Էդվարդ Նալբանդյանը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հարցը![]() 20 փետրվարի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |