Միք Ջագգերն ու Բի Բի Քինգը ելույթ կունենան Բարաք և Միշել Օբամաների կազմակերպած բլյուզի երեկոյին![]() 21 փետրվարի 2012 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Rolling Stones խմբի լեգենդար մենակատար Միք Ջագգերն ու հայտնի բլյուզային կիթառահար Բի Բի Քինգը երեքշաբթի օրը ելույթ կունենան Սպիտակ տանը Բարաք և Միշել Օբամաների կողմից կազմակերպված բլյուզի երեկոյին: «(ԱՄՆ) նախագահը և առաջին տիկինը լեգենդար երաժիշտների և ժամանակակից կատարողների կհրավիրեն Սպիտակ տուն` ելույթ ունենալու բլյուզին նվիրված երեկոյին, որն անցկացվում է սևամորթ բնակչության պատմության ամսվա շրջանակում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Հարկ է նշել, որ Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տանը պարբերաբար երաժշտական երեկոներ են կազմակերպում սկսած 2009 թվականից, և նրանց հրավերով նախագահական նստավայրում արդեն ելույթ են ունեցել Սթիվի Ուանդերն ու Փոլ Մաքքարթնին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |