Ալեքսանդր Սամեդով. Ռոման Բերեզովսկին փորձառու, հրաշալի դարպասապահ է![]() 21 փետրվարի 2012 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Դինամոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը պատմել է, թե ինչպիսի տպավորություն են գործում թիմի նորեկներ Ռոման Բերեզովսկին և Բալաժ Ջուջակը: «Բերեզովսկին հրաշալի մարզավիճակում է: Վստահ է իր վրա և լավ տպավորություն է թողնում: Իսկ Ջուջակը ժամանակի կարիք ունի, որպեսզի հարմարվի նոր թիմին, խաղընկերներին, ինչին մենք փորձում ենք հնարավորինս նպաստել»,-Սամեդովի խոսքը հայտնում է sport-express.ru-ն: Այժմ «Դինամոն» Թուրքիայում մասնակցում է վերջին հավաքին` պատրաստվելով Ռուսաստանի առաջնության գարնանային խաղաշրջանին: 2 շաբաթից թիմը պետք է իր առաջին պաշտոնական խաղը անցկացնի, որում կհանդիպի Բելգրադի «Անժիին»: Հավաքին «Դինամոն» ծրագրում է 3 վերահսկիչ խաղ անցկացնել: Փետրվարի 22-ին թիմի հակառակորդն է լինելու Բելգրադի ՕՖԿ-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |