Սաֆրաստյան. Երևանը պետք է դիվանագիտությունը նոր մակարդակի բարձրացնի հայ-թուրքական հարաբերություններում

Սաֆրաստյան. Երևանը պետք է դիվանագիտությունը նոր մակարդակի բարձրացնի հայ-թուրքական հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է դիվանագիտությունը նոր մակարդակի բարձրացնի հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին կլոր սեղանի ժամանակ հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Հայաստանը պետք է հայտարարի առանց նախապայմանների Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին, ընդ որում, պահանջելով նույնը Թուրքիայից»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ Սաֆրաստյանը հավելել է, որ «առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը կնշանակի հրաժարվել իր 20-ամյա քաղաքականությունից»:

Սաֆրաստյանն ընդգծել է նաև, որ անկախ ամեն ինչից Հայաստանի համար ազգային շահերը եղել և մնալու են առաջնահերթ: Վերջում նա համոզմունք է հայտնել, որ անգամ եթե Հայաստանը չի հաղթել «ֆուտբոլային դիվանագիտությունում, ապա հաստատ չի պարտվել»:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

4  21.02.12 - Քննարկում "Հայ-թուրքական հարաբերությունների" վերաբերյալ Ռուբեն Սաֆրաստյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
---